Ժիրայր Սէֆիլյանը քաղբանտարկյալ է. սա անհերքելի փաստ է և ապացուցման կարիք չունի: Բազմիցս նշել եմ, որ նա անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայ ժողովրդի (Հայաստանի) իշխանությունը կլինի բռնազավթված: Սէֆիլյանի հետապնդման պատվիրատուն մերժված սերժն էր: Նիկոլի առաջնորդությամբ համաժողովրդական շարժումը պսակվեց հաղթանակով՝ քայլ արվեց և սերժը մերժվեց: Չեզոքացվել է պատվիրատուն: Սպասում ենք հաջորդ քայլին՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»: