Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրահավաքին մասնակցող մի տղամարդ է մահացել սրտի կանգից. ԱՆ

22:55, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Հանրահավաքին մասնակցող մի տղամարդ է մահացել սրտի կանգից. ԱՆ

Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում մի տղամարդ է մահացել։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։

Մի տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։ Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացվումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրվել։

11154 | 3
Facebook