Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ». Գարիկ Մարտիրոսյան

22:25, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ». Գարիկ Մարտիրոսյան

Հարգելի ընկերներ! Շատ հարցեր և ոչ կոռեկտ մեկնաբանություններ են հնչում այսօր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Հայաստանի ժողովուրդը խաղաղ գործողությունների միջոցով ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Ցանկանում եմ պատասխանել միանգամից 3 հարցի:

1 Սա ոչ հակառուսական, ոչ պրոամերիկյան և բացարձակ ոչ մեկի շահերին ուղղված չէր, այլ ժողովրդական բողոք էր:

2 Բողոքի ցույցերին մասնակցում էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլև հասարակ քաղաքացիների մի մեծ զանգված, որը նշանակում է ոչ միայն քաղաքական, այլ սոցիալ-հասարակական և ժողովրդական բողոքի ցույց: Ուստի համեմատել Հայաստանի իրադարձությունները ուրիշ երկրների հետ սխալ է:

3 Հայ ժողովուրդն այս օրերին իրեն դրսևորում էր վստահ, արժանի և ադեկվատ, իսկ ոստիկանությունն ու մնացած կառույցները, շատ քիչ բացառությամբ, արժանի կերպով ուղեկցում էին ցույցերը՝ կատարելով իրենց պարտականությունները: Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ, նաև այս բառի այլ իմաստով:

4 Սա միայն սկիզբն է, կարևորը, թե ինչ կլինի հետո: Հավատում եմ Հայաստանին:

18560 | 2
Facebook