Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Al Jazeera-ն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

22:40, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Al Jazeera-ն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Հեռուստաընկերության կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ վերջերս ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել՝ իր վարչապետության դեմ ցույցերից հետո:

Վերջին 10 օրում, ինչպես նկատում է կայքը, հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել մայրաքաղաք Երևանի փողոցներ և պահանջում էին իշխանություններից լիազորություններից զրկել Սերժ Սարգսյանին:

«Եվ, վերջապես երկուշաբթի օրը Սարգսյանը հայտարարեց, որ կատարում է ցուցարարների պահանջը»,- ասվում է հոդվածում:

«63-ամյա Սարգսյանն, ով ղեկավարել է երկիրը 10 տարի, ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,- գրում է Al Jazeera-ն:

Կայքը հաղորդում է նաև, որ Սարգսյանի դեմ ցույցերին էին միացել մի խումբ զինվորականներ:

Նշենք, որ ավելի վաղ Ս. Սարգսյանի հրաժարականին անդրադարձել էին ՌԴ ԱԳՆ-ն, որի հայտարարություն մեջ, մասնավորապես, ասված էր, որ Ռուսաստանը մշտապես Հայաստանի կողքին է: ԵԱՀԿ ՄԽ-ն, իր հերթին, կոչ էր արել խուսափել տարածաշրջանում լարվածությունից:

17045 | 2
Facebook