Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք արեցինք ուղն ու ծուծով հայկական, մաքուր թավշյա հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան

20:35, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Մենք արեցինք ուղն ու ծուծով հայկական, մաքուր թավշյա հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան

«Մեր շարժման ժամանակ բոլոր ձերբակալված ու կալանավորված անդամներն անհապաղ մինչև օրվա վերջ պետք է ազատ արձակվեն: Հաջորդ փուլում պետք է անդրադառնանք քաղբանտարկյալներին. բոլորը պետք է ազատ արձակվեն»,- հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, ապա դիմեց ոստիկանությանն ու քաղաքացիներին, «Ոստիկանությունը դադարեցնում է մեր շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը:

Ուզում եմ քաղաքացիների հետ պայմանավորվենք մի հարցում. ՀՀ-ում, ի դեմս ժողովրդի կա նոր իշխանություն, բայց նաև պետք է ցույց տանք, որ ժողովրդի իշխանությունն ի վիճակի է պահել իրավիճակը կառավարելի»,- ասաց Փաշինյանը: Նա ասաց, որ շարժման մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ ու դավադրություն գոյություն չունի, սա մաքուր, հայկական թավշյա հեղափոխություն է ու որևէ մեկնաբանություն չի կարող լինել: «Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ հենց այսպես էլ ընկալում են իրավիճակը: Կարևոր եմ համարում, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին ու թավշյա հեղափոխության հաղթանակին, ասել է՝ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց, որ այս հաղթանակով մեծագույն տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին:

11466 | 1
Facebook