Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վտանգն անցավ». համացանցը ծաղրում է հեռուստաընկերություններին

20:10, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Վտանգն անցավ». համացանցը ծաղրում է հեռուստաընկերություններին

Հայկական հեռուստալիքները, որ #ՄերժիրՍերժին շարժման բոլոր 11 օրերի ընթացքում լռություն էին պահում և միայն առանձնակի հատվածներ ներկայացնում հեռուստալսարանին, այն էլ՝ իշխանության ձեռնտու մեկնաբանություններով, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կտրուկ փոխեցին իրենց ուղղվածությունը: Սկսեցին ցույց տալ հատվածներ Նիկոլ Փաշինյանի ելութներից, հրապարակել գրառումները, կադրեր լուսաբանել հանրահավաքներից: «Շանթ» հեռուստաընկերությունն անգամ ուղիղ միացում է տվել այս պահին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքից:

«Վախն անցավ, հիշել են անաչառ լրատվության մասին»,- հեռուստաընկերություններին ծաղրում է համացանցը:

18500 | 2
Facebook