Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա անելիքները. պահանջները չեն փոխվել». Փաշինյանի ելույթը՝ լեփ-լեցուն հրապարակում

20:15, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա անելիքները. պահանջները չեն փոխվել». Փաշինյանի ելույթը՝ լեփ-լեցուն հրապարակում

«Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ իմ ու Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց, հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից: Երեկ, երբ ԱԱԾ մի խումբ աշխատողներ ինձ առևանգեցին ու տանում էին Սևանի բաժին, հումորներ էի անում ու նրանք չէին հասկանում, թե ինչու եմ այդպես վարվում: Ասում էի՝ տեղերք, Սերժ իշխանությունն այլևս չկա»,- Հանրապետության հրապարակում ելույթն այսպես սկսեց ընդդիմության առաջնորդ Ն. Փաշինյանը:

«Առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժը հրաժարական տա հոկտեմբերին: 2 ժամից ինձ առաջարկում էին, որ Սարգսյանը հրաժարական տա 1 ամսից: Ավելի ուշ ինձ առաջարկում էին, որ Սերժ սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Լսեցի դրանք ու արեցի իմը՝ ձեր անունից. ասացի՝ նա պետք է հրաժարան տա 2 ժամվա ընթացքում ու Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ուզում եմ, սակայն, տոնելով տոնենք այս իրադարձությունը, որ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխութունը տարել է իր կարևոր հաղթանակը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում ոչ թե 1, այլ մի քանի հարց էր դրված: Քայլ 1-ին. Սարգսյանը հրաժարական է տալիս, 2-րդ. ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: 7 օրում վարչապետի նշանակումից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Քանի որ Սարգսյանն արդեն հեռացած է, պատրաստվում ենք չորեքշաբթի ժամը 11.00-ին Մարիոթում շարունակել բանակցություններն իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ»,- ասաց Փաշինյանը:

Ելույթը շարունակվում է:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա անելիքները. պահանջները չեն փոխվել». Փաշինյանի ելույթը՝ լեփ-լեցուն հրապարակում
6353 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am