Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի. ՎիվաՍել-ՄՏՍ  

18:15, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի. ՎիվաՍել-ՄՏՍ  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մայիսի 10-ը «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի:

1 րոպեն = 1 ՄԲ

Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:

Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները` մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

***Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:

6860 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Arsen
Arsen 18:20, 23.04.2018
Asa menak du eyir pakas mnacel qo bayterov handzerc.