Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային լրատվամիջոցները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

17:35, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Միջազգային լրատվամիջոցները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Այսօր Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Միջազգային լրատվամիջոցները ևս հայտնում են այդ տեղեկությունը՝ գրելով, որ Սերժ Սարգսյանը հեռացավ 11 օր տևած ցույցերից հետո:

Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցները գրում են, որ օրերս վարչապետի պաշտոնում ընտրված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ Երևանում անցկացված բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին:

Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտնում են НТВ-ն, Вести-ն, РИА Новости-ն, Лента-ն, Газета-ն:

Հրաժարականի մասին գրում են նաև ամերիկյան լրատվամիջոցները: Մասնավորապես, ABC News-ը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանն ընդունել է ցուցարարների պահանջն ու հրաժարական տվել: Washington Post-ն, իր հերթին, հայտնում է, որ Սերժ Սարգսյանն անսպասելի հրաժարական է ներկայացրել: Զանգվածային ցույցերի ֆոնին Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հաղորդում են նաև Euronews-ը, BBC-ն և մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:

17734 | 5
Facebook