Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային համախմբումը հաղթանակ տոնեց

16:30, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ազգային համախմբումը հաղթանակ տոնեց

Պատմական պահ՝ Հայաստանի պատմության ու հայ ժողովրդի կյանքում: Իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանը րոպեներ առաջ ժողովրդի ճնշման ներքո հրաժարական տվեց, երկրում տեղի ունեցավ իրական հեղափոխություն: Քաղաքացիները՝ փողոցներում, տանը տեղեկանալով այդ մասին, ցնծում են: Համացանցը ողողված է հաղթական գրառումներով. «Սա 20-ամյա լուծի թոթափումն է, սա քաղաքացու զարթոնք է, սա միասնական ուժի հավատամքի հաստատումն է, սա Հայքի վերածնուննդի առաջին հայտն է, սա համազգային զարթոնք է»: «Ժողովուրդն ուժ է, ժողովուրդը հաղթեց», «Հեղափոխություն», «Էս հրապարակում ուժ, հավատ և սեր կա. պետք է գնահատել էս արժեքները, հետևություն անել և ամենակարևորը գտնել ճիշտ ճանապարհ», «Հաղթանակած իմ ազգ»,- գրում են նրանք:

Ուղիղ միացումն՝ «Ազատության»
10155 | 4
Facebook