Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությանն առաջադրված 4 կետերն ուժի մեջ են». Նիկոլ Փաշինյան

15:35, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Իշխանությանն առաջադրված 4 կետերն ուժի մեջ են». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն, Արարատ Միրզոյանը (Սասուն Միքայելյանը ևս ազատէ արձակվել) բազմահազար ցուցարարների հետ այս պահին շարժվում են Տիգրան Մեծ պողոտայով: Նրանք քայլում են դեպի Հանրապետության հրապարակ: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ հանդիպել է ՀՀ առաջին փոխվարչապետի հետ, մանրամասները կներկայացնի երեկոյան հանրահավաքի ժամանակ: Նշեց նաև, որ իշխանությանն առաջադրած 4 կետերն ուժի մեջ են, այդ մասին ևս կխոսի հրապարակում: Նա առաջարկեց այս պահին դադար վերցնել, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ բոլորին հրավիրելով Հանրապետության հրապարակ:

9933 | 1
Facebook