Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՃՈ-ին հրահանգվել է ձայնային բարձր ազդանշաններով վախ ներշնչել ցուցարարների շրջանում

12:50, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
ՃՈ-ին հրահանգվել է ձայնային բարձր ազդանշաններով վախ ներշնչել ցուցարարների շրջանում

Այսօր առավոտից քաղաքացիները նկատում են, որ Երևանի կենտրոնական փողոցներում ՃՈ մեքենաներն անկանոն, արագ և բարձր ազդանշաններ արձակելով պտույտներ են կատարում տարբեր փողոցներում: Ասում են՝ ոստիկանությունը տեսնելով, որ ցուցարարների հիմնական մասն ուսանողությունն է, և որ ցուցարարների մեջ կան նաև ծնողներ իրենց երեխաների հետ, որոշել է հնարավորինս վախ ներշնչել: Ասում են նաև, որ ՃՈ մեքենաները բարձր ազդանշաններով արագ մոտենում են ցուցարարներին՝ փորձելով խուճապային տրամադրություններ ներշնչել նրանց:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
7817 | 1
Facebook