«Ծեծել են, այփադը ջարդել, ավտոն ջարդուփշուր արել». Պ. Ղազարյանը՝ Հանրային ռադիոյի պրոդյուսերին ծեծի ենթարկելու դեպքից
11:50, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը Facebook-ի իր էջում հայտնել է. «Վրույրը Հանրային ռադիոյի մեր պրոդյուսերն է։ Ծեծել են, հեռախոսը վերցրել, այփադը ջարդել, ավտոն էլ ջարդուփշուր արել։ Ավանից իջնելուց ա եղել քաղաք, քաղաքացիական հագուստով մոտեցել են՝ թե բա էդ ինչ ես նկարում ու ծեծել են»:
Հիշեցնենք՝ Ավանում տեղի ունեցած ջարդին կեսգիշերին արդեն անդրադարձել էինք: