Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Փաշինյան-Սարգսյան հանդիպումը

11:20, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Փաշինյան-Սարգսյան հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր գնահատականներն է ներկայացրել Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան՝ երեկվա հանդիպման վերաբերյալ. «Փաշինյանն ինքը բանակցելու ցանկություն չուներ, եկել էր վերջնագիր ներկայացնելու ու կարծում եմ՝ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր: Ես ինքս ու շատերը կզարմանայինք, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար: Գաղափարը հանդիպման այն էր, որ կային հարցեր, որոնք պետք էր քննարկել, հասկանալ՝ ինչպես դուրս գալ իրավիճակից: Այն, ինչ ասում է պարոն Փաշինյանը, որ կա գործողությունների ծրագիր՝ վարչապետը գնում է, Աժ-ն ժողովրդական վարչապետ է ընտրում, տենց չի լինում: Եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, ապա քաղաքակիրթ երկրներն ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին հանրային հավաքների պրակտիկայով՝ ով ավելի շատ մարդ կհավաքեր փողոցներում, վարչապետ կունենար»,- ասել է Վ. Սարգսյանը:

4623 | 0
Facebook