Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ո՞վ է մարդն ըմբոստացած, նա մարդն է, ով մեղանչում է իր առաջ և մերժում իրեն՝ հանուն իր զավակի». Տարոն Սիմոնյան

02:30, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Ո՞վ է մարդն ըմբոստացած, նա մարդն է, ով մեղանչում է իր առաջ և մերժում իրեն՝ հանուն իր զավակի». Տարոն Սիմոնյան

Ասում եք՝ ո՞վ է մարդն ըմբոստացած։

Նա մարդն է խոստացված ազատության ակնկալիքի, մարդն է նոր կյանքի ու նոր հորիզոնի։

Նա հառնում է մոռացված արժանապատվության փլատակներից, կերտում ու կազմավորում է նոր անհատականություն՝ հաճախ անգամ սեփական ամեն ինչի ոչնչացման գնով։

Եվ նա ձգտում է նույնանալ այն ապագային, որ երազել էր իր ժառանգի համար՝ պատրասը լինելով քարացած գեթ մի աղյուսը լինել այն անցյալի, որ ջերմության աղբյուրը պիտի լինի ապագայի զավակների։

Դուք ասում եք՝ ո՞վ է մարդն ըմբոստացած։

Նա մարդն է, ով մեղանչում է իր առաջ և մերժում իրեն՝ հանուն իր զավակի, քանի որ չի ցանկանում իր հայրերի պես որպես ժառանգություն միայն հույսը թողնել ...

Հ.Գ. Ասելս ինչ է՝ սիրե՛ք ըմբոստ մարդուն, ճանապարհ տվե՛ք նրան. նա երբեք չի մերժում կարգը, հակառակը նա ձգտում է նոր կարգի։ Միակ բանը, որ նա մերժում է, անցյալի իր սխալներն են։

3123 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am