Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ, պինդ մնա, դու լավ մարդ ես, դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն». Աշոտ Ասատրյան

02:25, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
«Նիկոլ, պինդ մնա, դու լավ մարդ ես, դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն». Աշոտ Ասատրյան

Բարև Նիկոլ:

Հիշում ե՞ս , որ էսօր Էրեբունիում քեզ բերման ենթարկեցին: Մի բան ասեմ, շատ չնեղվես: Քեզ բռնելուց հետո մարդիկ փախնում էին ոստիկաններից, որ իրանց էլ չբռնեն: Հետո Արարատին, Սասունին մի քանի հոգու էլ տարան:

Նիկոլ, բայց ժամեր անց ցուցարարների թիվը գնալով կրկնապատկվում էր: Մարդիկ արդեն հրապարակ էին գալիս քո համար: Ուզում եմ դու սա կարդաս անպայման ու իմանաս, որ քո համար մարդիկ դուրս են եկել փողոց: Մարդիկ, ովքեր երբեք չեն ընդունել քեզ, փողոցում գոռում էին՝ բերեք մեր Նիկոլին: Ես քեզ կյանքում չեմ ընդունել , որպես քաղաքական գործից, բայց էսօր ում տեսել ասել եմ՝ Նիկոլին տարան...

Էսօր հրապարակը ավելի լիքն էր, քան դու կարող էիր պատկերացնել: Էսօր փողոցներում գոռում էին ՝ Նիկոլ, Նիկոլ: Ես էլ եմ գոռացել: Գոռացել եմ, որովհետև քեզ չեմ ընդունել , որպես քաղքական գործիչ, բայց հարգել եմ , որպես մարդ:

Ձեռքդ բինտի մեջ, աչքիդ տակը կապույտ, ձայնդ կտրված, Նիկոլ հիմա ո՞նց ես: Սևանում ասում են էս ժամերին մի քիչ ցուրտա լինում:

Ախր բանակցության գնալը քո ինչ խելքի բանն էր: Էս ինչ արիր Նիկոլ: Գիտե՞ս ովքեր են դուրս գալիս փողոց քո դարդից: Մարդիկ ովքեր ամենավերջինը ունեն հեղափոխության կարիքը էսօր փողոցում էին: Մարդկանց եմ տեսել փողոցում, որ աչքերիս չեմ հավատացել: Գիպնոզ ես արե՞լ:

Նիկոլ: Դու տոկի ես տվել էս ժողովրդին: Չեմ իմանում գիտակցելով, թե անգիտակցաբար դու քնից արթնացրել ես ժողովրդին: Կանգառում կանգնած տաքսի ենք սպասում մարդիկ կանգնում առաջարկում են տուն տանեն: Մետրոյի վարորդը հայտարարումա, որ մետրոն Բաղրամյան կայարանում չի կանգնելու ամբողջ մետրոյի մեջի ցուցարարները ծափ են տալիս ու գոռում՝ պետք լինի Ռասսիա կիջնենք...

Նիկոլ, պինդ մնա: Դու լավ մարդ ես: Դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն: Չգիտեմ հետագայում ինչ կանես, բայց շնորհակալ եմ այս 10 օրերի համար: Կներես, որ մի քիչ շատ անկեղծացա, հնարավորա գաղափարակիցներիդ դուրը չգա, բայց քո դուրը հաստատ կգա:

Հարգանքներով՝ Ashot Asatryan:

16794 | 1
Facebook