Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ակցիա անող հայերին կաթողիկոսի արքեպիսկոպոս եղբայրը ոստիկանությանն է հանձնել. բերման է ենթարկվել 60 մարդ (տեսանյութ)

01:45, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Մոսկվայում ակցիա անող հայերին կաթողիկոսի արքեպիսկոպոս եղբայրը ոստիկանությանն է հանձնել. բերման է ենթարկվել 60 մարդ (տեսանյութ)

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայերը հավաքվել են տեղի հայկական եկեղեցու բակում՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Սակայն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ

Տ. Եզրաս արք. Ներսիսյանն, ով Գարեգին Բ. կաթողիկոսի կրտսեր եղբայրն է, ոստիկանություն է կանչել: Տեսնելով մոտեցող ոստիկանական ուժերին՝ հավաքվածները փորձել են պատսպարվել աստծո տաճարի ներսում, սակայն Եզրասը փակել է դռները: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 60 մարդու՝ նրանց տեղավորելով 3 ավտոբուսների մեջ:

Նրանց մեծամասնությունը հայ երիտկազմակերպությունների ներկայացուցիչներ են: Առայժմ նրանց ճակատագրի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ MAMUL.am-ը տեղեկություն էր ստացել, որ Սանկտ Պետերբուրգի եկեղեցում հոգևոր հովիվները փորձել են խոչընդոտել տեղի հայերի բողոքի ցույցը:

Մոսկվայում ակցիա անող հայերին կաթողիկոսի արքեպիսկոպոս եղբայրը ոստիկանությանն է հանձնել. բերման է ենթարկվել 60 մարդ
Մոսկվայում ակցիա անող հայերին կաթողիկոսի արքեպիսկոպոս եղբայրը ոստիկանությանն է հանձնել. բերման է ենթարկվել 60 մարդ
46058 | 4
Facebook