Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Բաբլոյանն օդանավակայանից ուղևորվում է ձերբակալված պատգամավորների մոտ

01:00, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Արա Բաբլոյանն օդանավակայանից ուղևորվում է ձերբակալված պատգամավորների մոտ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպելու է ձերբակալված պատգամավորներին։ Այդ մասին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

«Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է՝ հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

7355 | 4
Facebook