Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մենք Զարուհի Փոստանջյանին, բոլորին ենք սիրում, մենք չենք ասում ոչ մեկին՝ ծախված, դուք էլ մեզ մի ասեք. այստեղ ծախվածներ չկան». Նիկոլ Փաշինյանի կինը ելույթ ունեցավ (տեսանյութ)

21:30, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
«Մենք Զարուհի Փոստանջյանին, բոլորին ենք սիրում, մենք չենք ասում ոչ մեկին՝ ծախված, դուք էլ մեզ մի ասեք. այստեղ ծախվածներ չկան». Նիկոլ Փաշինյանի կինը ելույթ ունեցավ (տեսանյութ)

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կինն՝ Աննա Հակոբյանը. «Մենք միասին շատ հարուստ ենք մեր Հայաստանով, մեր Արցախով, դրանք մեր հարստությունն ենք, մենք այս հարստությունները չպետք է կորցնենք կամ վտանգենք: Քիչ առաջ տհաճ միջադեպ տեղի ունեցավ մեր սիրելի Զարուհի Փոստանջյանի հետ, նա փորձում էր ելույթ ունենալ այս հարթակից: Սակայն շարժման ակտվիստնեը դա թույլ չտվեցին: Որովհետև նա դեռ այն ժամանակ, երբ նոր էր սկսվում քայլարշավը, հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, մենք բոլորին ենք սիրում, մենք չենք ասում ոչ մեկին՝ ծախված, դուք էլ մեզ մի ասեք՝ այստեղ ծախվածներ չկան:

Նախնական հայտարարություններից միʹ շեղվեք ոչ մի սանտիմետր: Այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Սա մենք ձեզ խնդրում ենք՝ շուտ արեք այդ բանը, չնայած մենք դեմ չենք մի քանի օր էլ վայելելու այս բանը: Ես վստահ եմ, որ նա հիմա լսում է մեզ ու չեմ պատկերացնում, թե նա ո՞նց է այս գիշեր քնելու՝ առանց այդ դիմումն ստորագրելու»:

Վերջում Աննա Հակոբյանը ողջունեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահի ազատազրկված են:

10043 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am