Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզի բնակիչներին ահաբեկում ու թույլ չեն տալիս գնալ Երևան, ճաղավանդակով արգելափակված է նաև Արթիկի կամուրջը

19:25, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Շիրակի մարզի բնակիչներին ահաբեկում ու թույլ չեն տալիս գնալ Երևան, ճաղավանդակով արգելափակված է նաև Արթիկի կամուրջը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Փանիկ և Պեմզաշեն համայնքներից Երևան գնալու համար հավաքված բազմության դեմ ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները փակել են ճանապարհն ու ահաբեկում են մարդկանց՝ նկարելով նրանց դեմքերն ու սպառնալով, որ կպատժեն։ Ճաղավանդակով արգելափակված է նաև Արթիկ քաղաքի կամուրջը։ Լրացում։ Սպիտակ քաղաքում ևս խցանված էր այն փողոցը, որով անցնում էր բողոքի երթը։

9359 | 4
Facebook