Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Եվրոմիությունը երկրորդ հայտարարությունն է տարածել՝ ուղղված ՀՀ իշխանություններին

18:35, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Եվրոմիությունը երկրորդ հայտարարությունն է տարածել՝ ուղղված ՀՀ իշխանություններին

Եվրոպական միության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ․ «Օրենքի տառին համապատասխան խաղաղ հավաքների անցկացումը համամարդկային և հիմնարար իրավունք է:

Եվրոպական միությունը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները անվերապահորեն կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդարացիորեն և համաչափորեն՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն:

Նախագահ Արմեն Սարգսյանի կոչով ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորման շուրջ ներառական երկխոսությունը անչափ կարևոր է: Այդ առումով հիասթափեցնող և անհանգստացնող է այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխել իրավիճակի հետագա սրացումը»:

| | |
27231 | 3
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am