Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկն իր ձեռքը կվերցնի. «Հրապարակ»

16:45, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկն իր ձեռքը կվերցնի. «Հրապարակ»

«Հարգելի լրագրողներ, նախապես, դեռ 20 օր առաջ ինքս էլ դիմել էի իրազեկմամբ Երևանի քաղաքապետարան և ոստիկանություն, որպեսզի ապահովեին մեր ազատ երթերի և ցույցերի իրավունքի իրացումը, և այդ հիմքով այսօր՝ ժամը 17։00-ից Ազատության հրապարակում ես իրավունք ունեմ անցկացնելու հանրահավաք, ինչպես նաև Երևանի փողոցներում երթեր և խնդրում եմ, որ լրագրողներն ինձ ուղեկցեն և խնդրել եմ, որպեսզի ինձ ուղեկցեն նաև փաստաբանները, որպեսզի մասնակիցը դառնանք այս ամբողջ քաղաքական գործընթացին»։

Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որն իր պայքարով միացել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին։

- Տիկին Փոստանջյան, ժամը 19։00-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։

- Ես հասկանում եմ, հիմա ես բոլոր տեղերում լինելու եմ ու պահանջելու եմ մեր օրինական իրավունքի իրացումը, այսինքն՝ նույն՝ 19։00-ի հավաքը օրինական հավաք է, քանի որ դա ինքնաբուխ հավաք է։

- Դուք այժմ որտե՞ղ եք։

- Ես այժմ Մաշտոցի պողոտայում եմ և կխնդրեի, որ ինձ մոտենային լրագրողները, որպեսզի դուրս գամ և ցուցարարներին մոտենամ։

- Այսինքն՝ շարժման ղեկը Ձեր ձե՞ռքն եք վերցնում։

- Այսօրվա օրինական հավաքի իրականացումը ես ստանձնելու եմ։

Մանրամասներն՝ աղբյուրում:

22591 | 6
Facebook