Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

15:30, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
ԵՄ-ն հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները շտապ հայտարարությունն են տարածել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը: Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»:

11011 | 4
Facebook