Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանի հայտարարությունը

13:35, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Կարեն Կարապետյանի հայտարարությունը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Երևանում ստեղծված իրավիճակին:

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսևորեն զգոնություն և սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

| | |
7212 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
հհ քաղաքացի
հհ քաղաքացի 14:30, 22.04.2018
Փորձեմ չեզոք մարդու տրամաբանությամբ խոսել. Կոնկրետ դուք ինչ? արեցիք հհ շարքային քաղաքացու համար, մեկ ամբողջ տարվա ընդհացքում. ոչինչ, բացարձակ ոչինչ: (Եթե սխալ եմ, թող ընթերցողն ինձ հերքի, ես ներեղություն կխնդրեմ): Ինչ բանակցություններից եք խոսում, ինչ? խոստումներից եք խոսում, ով է ձեզ հավատում: Ս.Սարգսյանը երկրորդ տիրակալության ժամանակ արդեն իսկ խոսք տվեց "եկել է աշխատելու ժամանակը":
սասուն
սասուն 14:51, 22.04.2018
si.tir qez

հաղորդավար կառլեն Ասլանյանը սերժի շպիոնն է

իսկ Սերժը հոգոկան հիվանդ ․․ժողովուրդ հասկացեք