Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյան, քո գնացքը գնացել է. հենց այս երեկո հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

21:05, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյան, քո գնացքը գնացել է. հենց այս երեկո հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունն անկասելի է, հաղթանակն՝ անխուսափելի»,- Հանրապետության հրապարակում ելույթն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանն, ապա անցավ այսօրվա իրադարձությունների ամփոփմանը: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ի վիճակ չէ գնահատել ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, նա չի հասկանում, որ երկում իրավիճակ է փոխվել: Դիմում եմ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, ՊՆախարարին. գնացեք, Սերժ Սարգսյանին բացատրեք, որ երկրում իշխանությունը փոխվել է: Գնացեք, բացատրեք, որ իր գնացքը գնացել է, ավելի լավ է՝ էսօր երեկոյան հրաժարական տա: Ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ»,- կրկնեց Փաշինյանը:

Ելույթից այլ մանրամասներ՝ քիչ անց:

«Սերժ Սարգսյան, քո գնացքը գնացել է. հենց այս երեկո հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
7573 | 1
Facebook