Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ձերբակալվածները մեզ հետ առնչություն ունենային, գոնե կիմանայինք». Սյուզան Սիմոնյանն՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին

16:40, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
«Եթե ձերբակալվածները մեզ հետ առնչություն ունենային, գոնե կիմանայինք». Սյուզան Սիմոնյանն՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին

ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ հայտնում ենք, որ բացարձակ տեղեկություն չունենք՝ ովքեր են ձերբակալված անձինք։ Կարծում եմ, որ սա ուղղված է շարժման վրա ճնշում գործադրելուն և շարժումը կասեցնելուն։ Սերժիկ Սարգսյանը գործի է դրել իր ձեռագրին հատուկ մեթոդներ։ Այնպես, ինչպես արեց մյուս քաղբանտարկյալների դեպքում։ Այս հնարքը Սերժիկ Սարգսյանի զինանոցում գտնվող վերջին զենքն էր, որը նա այսօր ցանկանում է կիրառել շարժման դեմ։ Եթե մեզ հետ առնչություն ունեցող մարդիկ լինեին ձերբակալված, ապա կարծում եմ՝ գոնե նրանց ընտանիքները կտեղեկացնեին ինձ՝ որպես «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու։ Ես նման ահազանգ և տեղեկություն չեմ ստացել որևէ մեկից։

3071 | 2
Facebook