Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը Նոր Նորքից շարունակեց երթը. ոստիկանները չկարողացան դիմակայել. ուղիղ

12:20, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Փաշինյանը Նոր Նորքից շարունակեց երթը. ոստիկանները չկարողացան դիմակայել. ուղիղ

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջում է Փաշինյանին ներկայացնել երթուղին, թե որ փողոցներով են շարժվելու: Փաշինյանը հրաժարվեց, պնդելով, թե դրա իրավունքը նա ունի և ամեն ինչ օրենքի շրջանակներում է: «Ես Նոր Նորքի ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակցի կողմից համաձայնություն ստացել եմ և իրենք թույլատրել են երթ իրականացնել»,- ասաց նա:

Փաշինյանը մեջբերեց օրենքից կետեր, ըստ որոն, երթ անցկացնելու իրավունք նրանք ունեն: Օսիպյանը չկարողացավ այլև պատճառաբանություն գտնել:

Այս պահին Նոր Նորքի 5-րդ զանգվածից ցուցարարները շարունակում են երթը:

Նորք բարձրացող ավտոմեքենաները նույնպես կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները՝ հրաժարվելով երթևեկել:

տեսանյութն՝ Ազատության
4924 | 0
Facebook