Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բողոքի ցույցերին: Նա Facebook-ի իր էջում գրել է.
«Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և այդ տաղանդավոր ու իմ կողմից սիրելի ժողովրդի ապագայի համար: Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանությունում իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց: Եվ, առհասարակ, քիչ լսեք և նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»: