Խնդրում ենք սպասել...

Համացանց

Օսիպյանը պահանջում է դադարեցնել երթն, այլապես կհեռացնի Փաշինյանին հավաքի վայրից

11:30, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Օսիպյանը պահանջում է դադարեցնել երթն, այլապես կհեռացնի Փաշինյանին հավաքի վայրից

Նիկոլ Փաշինյանն այս պահին Նոր Նորքի 7-րդ զանգվածում է և կոչ է անում համայնքի բնակիչներին՝ դուրս գալ և միանալ Սերժ Սարգսյանի դեմ տարվող իրենց պայքարին: «Մենք կազմակերպել ենք մինչև 100 հոգու մասնակցությամբ երթ, ինչն օրենքը չի արգելում»:

ՀՀ փոխոստիականապետ Օսիպյանը հակադարձեց, որ ցուցարարները հայհոյում և վիրավորում են ոստիկաններին և եթե շարունակվեն անկարգությունները, ստիպված կլինեն հավաքի կազմակերպչին հեռացնել:

Փաշինյանը կոչ արեց բոլոր ցուցարարներին հավաքվել Նորքի 6-րդ զանգվածում: Այս պահին լարված վիճակ է նշված հատվածում:

Օսիպյանը պահանջում է դադարեցնել երթն, այլապես կհեռացնի Փաշինյանին հավաքի վայրից
6912 | 0
Facebook