Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բողոքի ակցիան խաբված գործիչների համար վրեժխնդիր լինելու լավ հնարավորություն է. «Ժամանակ»

10:30, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Բողոքի ակցիան խաբված գործիչների համար վրեժխնդիր լինելու լավ հնարավորություն է. «Ժամանակ»

«Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաների հաջողության գաղտնիքը ոչ միայն հասարակության, այլ նաև իշխանության ներսում առկա դժգոհությունն է: Իշխանության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց համարում են խաբված ու քցված և ի դեմս այս բողոքի ակցիաների՝ հնարավորություն են տեսնում վրեժխնդիր լինել իրենց չբավարարված հավակնությունների համար:

Ինչպես հասկանում եք, խոսքը իշխանության երկրորդ էշելոնի գործիչների մասին է: Ներմուծելով ընտրությունների ռեյտինգային ընտրակարգը՝ իշխանությանը թվում էր, թե ինքը գտել է մի կախարդական փայտիկ, որով կարողանալու է ստանալ իր ցանկալի արդյունքը:

Ռեյտինգային ընտրակարգի միջոցով իշխանությունն ուզում էր ներքին մրցակցություն ստեղծել իր ներկայացուցիչների շրջանում, որը հնարավորություն կտար առավելագույն թվով ձայներ ստանալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4256 | 0
Facebook