Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ, ովքեր իշխանություն ունեն ու կարող են փոփոխությունների գնալ, խնդրում եմ քայլ արեք». Լևոն Պաչաջյան

02:50, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
«Մարդիկ, ովքեր իշխանություն ունեն ու կարող են փոփոխությունների գնալ, խնդրում եմ քայլ արեք». Լևոն Պաչաջյան

Ամեն օր հետևելով (ցավոք հեռվից) Հայաստանում ծավալվող իրադարձություններին ավելի եմ համոզվում, որ ՀԱՅԵՐԸ իրենց բացարձակ մեծամասնությամբ արժանի են աշխարհի բարիքներին։
     Մի փոքր պայմաններ ստեղծելու դեպքում մեր ժողովուրդը ստեղծում ա, սիրում ա, բարի ա ու ազատ! Էսքան ստեղծագործ ու կրեատիվ (կարևորը ժպիտով) գործողություններ... Ջահելությունը բա! Միայն կարելի ա ծափահարել ու աջակցել! Էն մարդիկ, ովքեր իշխանություն ունեն ու կարող են փոփոխությունների գնալ, խնդրում եմ քայլ արեք... Էդ քայլը տասնապատիկ ձեզ լավության տեսքով հետ կգա։ Մի ջարդեք էս մեր սերունդի ազատ, արդար ապրելու հույսերը։ Քայլ արեք ու անգամ ձեզ կսիրեն...

4851 | 1
Facebook