Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ անել, երբ ձեզ բերման են ենթարկում, մի քանի գործնական խորհուրդներ

01:35, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ի՞նչ անել, երբ ձեզ բերման են ենթարկում, մի քանի գործնական խորհուրդներ

Քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը գրել է, թե ինչ պետք է անել բերման ենթարկվելիս:

Ի՞նչ անել, երբ Ձեզ բերման են ենթարկում, մի քանի գործնական խորհուրդներ.

1. Պահանջել փաստաբան,
     2. Լռել,
     3. Ոչինչ չստորագրել,
     4. Եթե վնասվածք կա, բժիշկ պահանջել և որևէ կերպ արձանագրել, դրա վերաբերյալ ներկայացնել հաղորդում հանցագործության մասին,
     5. 3 ժամը հաշվել Ձեզ փաստացի ազատությունից զրկելու, այսինքն՝ բռնելու, մեքենա նստեցնելու պահից, փորձել որևէ կերպ ժամն արձանագրել,
     6. Իրավունք ունեք չլուսանկարվելու, որևէ հետք չտրամադրելու,
     7. Հեռախոսազանգ կատարելու իրավունք ունեք,
     8. 3 ժամ պահելը պարտադիր չէ, եթե արագ կազմել են բոլոր փաստաթղթերը,
     9. Եթե 3 ժամ պահելուց հետո բաց չեն թողնում, այնուհետև, ևս որոշ ժամանակ սպասելուց հետո Ձեզ տեղափոխում են քննչական բաժին, Դուք կարող եք պահանջել ծանուցագիր, քանի որ իրավունք չունեն առանց ծանուցագրի կամայականորեն ոստիկանությունում 3 ժամից ավել պահելուց հետո տեղափոխել քննչական բաժին, Դուք ազատ եք,
     10. Այնուամենայնիվ, եթե հայտնվել եք քննչական բաժնում, կրկին կարող եք լռել՝ անկախ Ձեր կարգավիճակից, կրկին ոչինչ չստորագրել, պահանջել փաստաբան,
     11. Իսկզբանե Դուք զրկված չեք սնվելու իրավունքից, կարող եք սնունդ պահանջել,
     12. Կարող եք հրաժարվել անձնական զննության կամ խուզարկության ենթարկվելուց:

8576 | 1
Facebook