Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վեց հայ բռցնքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակչում են

01:30, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Վեց հայ բռցնքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակչում են

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում փայլում են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող բռցնքամարտիկները: Հայաստանի հավաքականի 6 անդամ արդեն քառորդ եզրափակչում է և հաջորդ մենամարտը հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: 75 կգ քաշային կարգում փայլուն է հանդես գալիս Ռաֆայել Հովհաննիսյանը, ով իր առաջին մարտում հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, այնուհետև առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ: Հովհաննիսյանից բացի Քառորդ եզրափակիչ դուրս եկան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը: Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից:

2535 | 1
Facebook