Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բռնության ենթարկելուց հետո թաղի խուժանը փնտրել է Վարուժան Ավետիսյանի որդուն». Սասնա ծռերն շտապ հաղորդագրություն է տարածել

00:20, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
«Բռնության ենթարկելուց հետո թաղի խուժանը փնտրել է Վարուժան Ավետիսյանի որդուն». Սասնա ծռերն շտապ հաղորդագրություն է տարածել

Այսօր երեկոյան ժամերին Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին նրա բնակության վայրում փնտրել է դրանից ժամեր առաջ նրան բռնության ենթարկած թաղի խուժանը։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Էրեբունու Այվազովսկու թաղամասում տեղի էր ունեցել հարձակում մի քանի ցուցարար պատանիների վրա, որոնցից մեկը Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյանի որդի Դավիթ Ավետիսյանն է։ Հարձակվողները, որոնք զինված են եղել մահակներով ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի հարազատ եղբայրն է, անունը՝ Սարգիս, Սաքուլիկ են ասում, մյուսը Արշակի սանիկն է, երրորդն էլ նրանց ընկերն է։ Այդ հարձակումից 40 րոպե անց Դավիթ Ավետիսյանին փորձեցին առևանգել և բռնի ուժ կիրառելով մեքենա նստեցնել քաղաքացիական այլ անձինք, սակայն Դավիթը կարողացավ խուսափել առևանգումից։
     Ինչ՞ նպատակ են հետապնդում պատանիների նկատմամբ բռնություն կիրառած այդ երիտասարդները, որ փնտրում են Դավիթին։
     Հնարավոր է նրանք նպատակ ունեն հաշվեհարդար տեսնել տղայի նկատմամբ։
     Լրատվականների և իրավապաշտպանների ուշադրությունն ենք հայցում Դավիթի անվտանգությունը ապահովելու համար։

26055 | 1
Facebook