«Որոշ կետերը պատրաստ ենք քննարկել հանրապետականի ներկայացուցիչների հետ, որ ապահովենք իշխանության սահուն անցումը ժողովրդին, բայց տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածի տեղիք չպիտի տան, դրանք պետք է լինեն 100%-ով մաքուր ու արդար ընտրություններ: Դրանցում և բոլոր ընտրություններում հաղթող պետք է լինի մեկ ուժ՝ ՀՀ ժողովուրդը: Կապ չունի, թե որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքի, սրանից հետո ընտրություններում պիտի հաղթի մեր ժողովուրդը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն, այնուհետև ներկայացրեց կետերը. «Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: