Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժողովրդի սերը պետք է վայելեք, ոչ թե մեդալները կախեք, նստեք տունը». դերասաններ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը հանրահավաքի բեմահարթակում են

19:57, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Ժողովրդի սերը պետք է վայելեք, ոչ թե մեդալները կախեք, նստեք տունը». դերասաններ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը հանրահավաքի բեմահարթակում են

Հանրապետության հրապարակի հարթակից ելույթ ունեցան դերասաններ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյան: «Ես կոչ եմ անում շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ վեր կացեք, եկեք այստեղ, ժողովրդի կողքին եղեք, դեն նետեք ձեր մեդալները, դրանցով չեք սիրվելու, ժողովրդի սերը պետք է վայելեք, ոչ թե մեդալները կախեք, նստեք տունը, սա ձեզ համար սերիալ չի՝ նստել նայում եք: Ինձ երկու օրը մեկ գրում են ազատամարտիկների կանայք, նրանց ոչնչով չեն օգնում, բայց նրանց ամուսինները մեզ համար են զոհվել: Ես ուզում եմ ունենալ լավ Հայաստան, որ ամբողջ աշխարհը հիանա մեզնով, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եղել և պետք է առաջինը լինենք որպես հաղթող: Դուրս եկեք դերասաններ, երգիչներ, եկեք բոլորդ, այսօր մեր սերունդը շատ հզոր է և մենք հաղթել ենք: Ես ուզում եմ տեսնել վարչապետ Նիկոլին, միայն Նիկոլին»,- ասաց Ալինա Մարտիրոսյանը:

Ջուլիետա Ստեփանյանն էլ ասաց. «Մեր Հայաստանը եղել է, կա միշտ էլ կլինի: Ես ուզում եմ մեր հայ ազգին ասել, որ դուք այսքան ազնիվ, անաղարտ, միասնական կաք այսօր ու կլինեք վաղը: Ես հպարտ եմ, որ հայ եմ ու այս ազգի մի փոքրիկ մասնիկն եմ, բնականաբար, ձեզ հետ եմ, կամ ու կլինեմ: Ես այսօր ապշած եմ մի փաստից, որ ունենք այսպիսի հզոր տղամարդ--երիտասարդություն, ես երջանիկ եմ դրա համար, այս երիտասարդությունը մի փոքրիկ օրինակով բնութագրեմ, նա այն սերմն է, որ ժայռի վրա էլ գցես, պտղատու ծառ կաճի, միշտ մնացեք այդպիսին սիրելիներս: Ես որպես մայր ու որպես տատ ուզում եմ բացել սիրտս ու բոլորիդ տեղավորել սրտիս մեջ: Շնորհակալ եմ ձեզ, միշտ եղեք այդպես քաջ ու ազնիվ»:

«Ժողովրդի սերը պետք է վայելեք, ոչ թե մեդալները կախեք, նստեք տունը». դերասաններ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը հանրահավաքի բեմահարթակում են
11940 | 3
Facebook