Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոստիկանության աշխատակիցնե՛ր, դադարեցրեք բռնությունը ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ». Յուրա Մովսիսյանի կոչը

18:05, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Ոստիկանության աշխատակիցնե՛ր, դադարեցրեք բռնությունը ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ». Յուրա Մովսիսյանի կոչը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը համացանցում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ցույցերին։

«Սա այն պատկերն է, որը լավագույնս է նկարագրում մեր ազգը: Մարդիկ միացյալ են։ Կողք կողքի կանգնած: Անկախ տարիքից և սեռից: Ոստիկանության աշխատակիցնե՛ր, դադարեցրեք բռնությունը ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ։ Մեր ազգը մի թիմ է և մեծ ազգ ունենալու համար մենք պետք է մեծ թիմ լինենք»,- գրել է Մովսիսյանը:

Նա գրառումը համադրել է մի շարք հեշթեգներով՝ #ԴԱԴԱՐԵՑՐԵՔՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ #ՄԻԱՑՅԱԼ #ՍԵՐ #ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ #ՄԻԱՍԻՆ #ՄԵԿԱԶԳ #ՀԱՅԱՍՏԱՆ

8981 | 1
Facebook