Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փողոցներն արգելափակում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք

17:37, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Փողոցներն արգելափակում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք

Երևանի տարբեր փողոցներում ցուցարարներն անհնազանդության կոչերով գործողությունների են դիմում: Այս պահին նրանց մի մասը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում է, մի մասը՝ Շենգավիթ վարչական շրջանում, որոշ խմբեր շրջում են Մալաթիայում, Աջափնյակում, Զեյթունում:

Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են:

Նրանք անսպասելիորեն կանգնում են ճանապարհի մեջտեղում՝ խոչընդոտելով ավտոմեքենաների երթևեկությունը: Ոստիկանները չեն կարողանում նրանց հեռացնել: Վերջիններին աջակցում են նաև տարեցները, նաև նրանք, ովքեր հաշմանդամության խնդիրներ ունեն:

4689 | 1
Facebook