Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանի հեռանալը բավարար չէ, պետք է կազմաքանդվի օլիգարխիկ, մենաշնորհային, ատկատային համակարգը». Ոսկան Սարգսյան

16:15, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանի հեռանալը բավարար չէ, պետք է կազմաքանդվի օլիգարխիկ, մենաշնորհային, ատկատային համակարգը». Ոսկան Սարգսյան

Սերժ Սարգսյանի հեռանալը Հայաստանի իրավիճակի բարելավման անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ, պետք է կազմաքանդվի բազում տարիներով ձևավորված, ամրացած օլիգարխիկ, մենաշնորհային, ատկատային, պատվերով արդարադատության արատավոր համակարգը, որ քայքայում է պատերազմի մեջ գտնվող Հայաստանը, վատնում առանց այն էլ սուղ ռեսուրսները, արտագաղթի խթանման պատճառ դառնում: Ստեղծված բարդ իրավիճակից լուծում կարող են լինել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալը և արտահերթ, ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հայաստանում առկա է համակարգային խոր ճգնաժամ, կոսմետիկ փոփոխություններով, մանր զիջումներով այն հաղթահարել չի լինի: Թնջուկի հանգուցալուծումն ուշացնելը վատ կլինի, այն ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է անհնար լինել:

3979 | 1
Facebook