Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԱՄԱԶ մակնիշի մեքենաները փակել են կենտրոնական փողոցները. ուղիղ

14:45, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
ԿԱՄԱԶ մակնիշի մեքենաները փակել են կենտրոնական փողոցները. ուղիղ

Սարյան-Թումանյան խաչմերուկին, ինչպես նաև Կոմիտաս փողոցում նոր բեռնատարներ են ավելացել: ԿԱՄԱԶ մակնիշի մեքենաներն այս պահին հորիզոնական դիրքով փակել են նշված փողոցները:

Ոստիկանները հորդորում են վարորդներին դուրս բերել ավտոմեքենաները, սակայն նրանք շարունակում են կանգնած մնալ:

Փակ է նաև Վաղարշյան փողոցը. այնտեղ ավտոմեքենաների կուտակումներ են: Երթևեկությունը, նշված վայրում, այս պահին խաթարված է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարները բեռնատարներով փակել էին Կիևյան-Հալաբյան խաչմերուկը:

Տեսանյութն՝ Ազատության
7978 | 1
Facebook