Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Եղիկյանը հաղթանակ տոնեց

13:50, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Բռնցքամարտ. Եղիկյանը հաղթանակ տոնեց

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկը հաղթանակ տարավ: 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սերբիայի ներկայացուցչին: Պարտություն կրեցին 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը: Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 6 ներկայացուցիչներ: Նրանք են. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան:

2223 | 0
Facebook