Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն սպառնացել է «Ծառուկյան» դաշինքին

11:45, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ն սպառնացել է «Ծառուկյան» դաշինքին

Այսօր առավոտից տեղեկություններ են տարածվել, որ Աբովյանի, Պտղնիի մի շարք քաղաքացիներ բեռնատարներով և կենդանի պատով փորձում են փակել Աբովյան-Երևան մայրուղին: Լուրերի համաձայն մասնակիցների թվում շատ են նաև նրանք, ովքեր ժամանակին աջակցել են ԲՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին: Ասում են, որ ՀՀԿ-ից արդեն սկսել են սպառնալ Ծառուկյանին և նրա կողմնակիցներին, որ այդ տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած ընդդիմադիր շարժում դիտարկվելու է որպես կազմակերպված գործողություն, որի համար հետագայում անհրաժեշտ էլ լինելու պատասխաններ ներկայացնել՝ անկախ նրանից, որ շարժումը Փաշինյանինն է: Ասում են նաև, որ «Ծառուկյան» դաշինքի բոլոր անդամներին հրահանգավորվել է զանգերով, այցելություններով թույլ չտալ քաղաքացիներին դուրս գալ փողոց:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20014 | 4
Facebook