Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից. ՀՔԱՎ

11:30, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից. ՀՔԱՎ

Իրավապաշտպանների միասնական թեժ գծին այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Հրազդանի 10-րդ ավագ դպրոցի աշակերտներին արգելել են դուրս գալ դպրոցից:

Քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ դպրոցի բակում գտնվող աշակերտներին ստիպել են հետ վերադառնալ դպրոց և պատճառաբանում են, որ դպրոցից դուրս գալու համար ծնողների թույլտվությունն է պետք: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

3051 | 0
Facebook