Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Որքա՞ն է ցուցարարների թիվը. Փաշինյանի և Իոաննիսյանի միջև տարընթերցումներ կան. «Իրատես»

08:45, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Որքա՞ն է ցուցարարների թիվը. Փաշինյանի և Իոաննիսյանի միջև տարընթերցումներ կան. «Իրատես»

«Ասում են, թե Նիկոլի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոննիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոաննիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել:

Ցույցի մասնակիցների թվաքանակի շատացմանը զուգընթաց, ըստ նույն «ասացողների», «Իոաննիսյանենց դրոնի գործը դժվարացել է, որովհետև ոստիկանությունը GPS` գլոբալ տեղորոշման համակարգն է միացրել` իրենց զորքերի շարժը, թվաքանակը «չցուցանելու» համար, ինչն էլ դրոնի աշխատանքները խափանել է». այնուհանդերձ, ապրիլի 17-ին Իոաննիսյանի թռչող սարքը ցուցանել է 33-35 հազար մարդ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

7086 | 0
Facebook