Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բեռնատարներով փակում ենք ճանապարհները՝ կաթվածահար անելով երթևեկությունը». Փաշինյան (տեսանյութ)

08:50, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Բեռնատարներով փակում ենք ճանապարհները՝ կաթվածահար անելով երթևեկությունը». Փաշինյան (տեսանյութ)

Ինչպես երեկ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է բեռնատարներով բլոկադայի օր՝ Հայաստանի տարբեր համայնքներում, «որ էվակուատորներով չկարողանան տանել»: Բեռնատարներով բլոկադան ցանցային բնույթ պետք է կրի ու մեկնարկի առավոտ ժամը 08:15-ից:

Քիչ առաջ ուղիղ եթերով ՀՀ քաղաքացիներին դիմեց Նիկոլ Փաշինյանը. «Հորդորում եմ ճանապարհներին հորիզոնական կանգնեցնել բեռնատարները, ըստ հնարավորության թուլացնել անիվներն ու այնպես անել, որ շարժիչը չաշխատի: Կարող եք ձեր գաղտնիքներով այնպես անել, որ ոստիկանները չկարողանան գործարկել ու հեռացնել: Եթե կարողանանք հաջողությամբ դա իրականացնել ՀՀ-ում, կնշանակի՝ թավշյա հեղափոխության ավարտին մի քանի օր է մնացել: Եթե այնպես անենք, որ ՀՀ-ում տրանսպորտը կաթվածահար լինի, դրանով ցույց կտանք, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այսօրվա ցույցը պետք է Սարգսյանին համոզի իր հեռանալու ժամանակի մասին»,- ասաց նա՝ հավելելով. «Երևանի տարածքում ամենաակտիվ գործողությունների վայր կմեկնեմ՝ տեղեկություն ստանալուն պես»:

9008 | 0
Facebook