Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

22:30, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Մինչև 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հատեց եզրագիծը: Այսօր մարզիկներն արդեն լքում են Հայաստանը: Ընդհանուր առմամբ այս օրերին Հայաստան էր ժամանել 34 երկրի 432 պատվիրակ։ Նրանք խոստովանում են, որ Հայաստանից հեռանում են լավ տպավորությունների: Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությունում խաղարկվեց մեդալների 12 հավաքածու, որից 6-ը՝ թիմային պայքարում: Մեդալային հաշվարկում 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը: 4 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով Ռուսաստանի ընտրանին 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը, 1 ոսկե ,3 արծաթե ու 6 բրոնզե մեդալով, եզրափակեցին ֆրանսիացիները: Մրցաշարի ավարտից հետո սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը մրցաշարի դրոշը հանձնեց Եվրոպայի կոնֆեդեացիայի փոխնախագահին: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ առաջնության անցկացմանը հավակնում են Բուլղարիայի Պլովդիվ և Վրաստանի Բաթում քաղաքները:

1887 | 1
Facebook