Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարմիրբերետավորներն ազատ ժամանակ տաքսի են քշում կամ բանվորություն անում». Նիկոլ Փաշինյանը խոստացավ աշխատավարձերի բարձրացում հեղափոխությունից հետո

22:00, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Կարմիրբերետավորներն ազատ ժամանակ տաքսի են քշում կամ բանվորություն անում». Նիկոլ Փաշինյանը խոստացավ աշխատավարձերի բարձրացում հեղափոխությունից հետո

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշնյանն ասաց. «Ես այսօր, այս հանրահավաքի առաջ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժի հեռացումից հետո պետական աշխատողների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա նրա հայաթներում՝ ընտանիք պահելու համար: Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի:

Ի միջայլոց, կարմիրբերետավորների շարքային կազմն ազատ օրերին մասնավոր ֆիրմաների միջոցով կամ տաքսի է քշում, կամ բանվորություն է անում ու նրանք հիմա վահանով ու մահակով պիտի Սերժի նստավայրը պաշտպանե՞ն, բա դրանից հետո ձեր կանանց ու երեխաների աչքերին ո՞նց եք նայելու:

Սիրելիʹ ժողովուրդ, մեր հեղափոխությունն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, որովհետև ՀՀ-ում մթնոլորտ է փոխվել և մարդիկ չեն ուզում ապրել այն Հայաստանում, որ գոյություն ուներ 15 օր առաջ: Այսօր մի քաղաքացի մոտեցել և ինձ ասել է մի նախադասություն, որն ինձ համոզել է, որ մենք հաղթելու ենք անխուսափելիորեն: Նա ասաց՝ գիտե՞ս ինչ կա, վերջին 20 տարվա ընթացքում հայը հային էնքան չի սիրել, ինչքան էս օրերին է սիրում: Սա այլևս քաղաքական գործընթաց չէ, իշխանության խնդիր չէ, սա նույնիսկ արդեն Սերժի հեռացման խնդիրը չէ, այդ հարցը ես համարում եմ լուծված, սա հայ ժողովդրի, ՀՀ քաղաքացիների փոխադարձ սերը և հարգանքը վերագտնելու փառահեղ հաղթանակն է և ուրեմն՝ քայլ արա #ՄերժիրՍերժին»:

4032 | 6
Facebook