Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետական համակարգի սիրելիʹ աշխատողներ, այն պահին, երբ դուք միանաք թավշյա հեղափոխության այս գործընթացին, աշխատանքը կորցնելու եք ոչ թե դուք, այլ Սերժ Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

21:55, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Պետական համակարգի սիրելիʹ աշխատողներ, այն պահին, երբ դուք միանաք թավշյա հեղափոխության այս գործընթացին, աշխատանքը կորցնելու եք ոչ թե դուք, այլ Սերժ Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյնն ասաց հետրևյալը. «Լրատվական շրջանակներում թեևս առաջին անգամ սկսել են կարծիքներ ձևավորվել, թե թավշյա հեղափոխության հաղթանակը ոչ միայն սարերի հետևում չէ, այլև մի քանի օրվա խնդիր է, երբ Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիներ կլցնեն Հանրապետության հրապարակը: Ես ուզում եմ խոսել նաև հետագա մի շարք իրադարձությունների մասին: Այսօր պետական ծառայողներն, սկսած ոստիկանությունից, ավարտած նախարարությունների աշխատողներից, մտավախություն են հայտնում, թե՝ ոնց ձեզ միանանք, մենք կկորցնենք մեր աշխաանքը: Սիրելի ոստիկաններ, պետական համակարգի սիրելի աշխատողներ, ինչպե՞ս չեք արձանագրում մի պարզ ճշմարտություն, այն պահին, երբ դուք միանաք թավշյա հեղափոխության այս գործընթացին, աշխատանքը կորցնելու եք ոչ թե դուք, այլ Սերժ Սարգսյանը՝ նույն օրը»:

3548 | 1
Facebook