Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանի նկարը գլխիվայր պարզած՝ ցուցարարները Կառավարության մոտ են

18:20, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Սերժ Սարգսյանի նկարը գլխիվայր պարզած՝ ցուցարարները Կառավարության մոտ են

Սերժ Սարգսյանի գլխիվայր լուսանկարը ձեռքներին, ցուցարարները Կառավարության շենքի մոտ են: Նրանք վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Վերջինները ոստիկաններին դիմելով կոչ են անում՝ «Զենքդ դիր, մերժիր Սերժին»:

Հիշեցնենք, ցուցարարները ընդվզում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ:

Այս պահին Կառավարությունում ընթանում է Սերժ Սարգսյանի Կառավարության առաջին նիստը: Նշենք, որ գործադիրի անդամները մուտք են գործել ետնամուտքից:

Սերժ Սարգսյանի նկարը գլխիվայր պարզած՝ ցուցարարները Կառավարության մոտ են
6224 | 1
Facebook