Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանում լրագրողի նկատմամբ բռնության մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները

17:30, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Երևանում լրագրողի նկատմամբ բռնության մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները

Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ հայաստանյան իրադարձությունները: Այսօր լրագրողի և ցուցարարների նկատմամբ քաղաքացիական հագուստով ոստիկանների բռնությունների մասին գրել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

Մասնավորապես, «РИА Новости»-ն հաղորդում է, որ լրագրող Տիրայր Մուրադյանը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, նրան ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները:

«Кавказский Узел»-ը՝ հղում անելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանին, գրում է, որ Տ. Մուրադյանը բեյջ է կրել, իսկ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները հետևել են հարձակմանն ու չեն խառնվել։

Հարձակման մասին հայտնում են նաև «Настоящее время»-ն, «Интерфакс»-ը:

Լրագրողին ծեծի ենթարկելու մասին գրել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ ավելի վաղ Դ. Իոաննիսյանը հրապարակել էր լրագրողին ծեծի ենթարկած անձի լուսանկարը:

4748 | 3
Facebook